Թոմ Գերելս
Թոմ Գերելս Tom Gehrels | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1925[1][2][3][…] Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[3][4] |
Մահացել է | հուլիսի 11, 2011[1][2][4] (86 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Հեյմստեյդե[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | Կալվինականություն[3] |
Մասնագիտություն | աստղագետ, Դիմադրության մարտիկ և Engelandvaarder |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և ուսանող[3] |
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան և Չիկագոյի համալսարան[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Ջերարդ Կոյպեր |
Եղել է գիտական ղեկավար | Clifford Stoll?[5] |
Պարգևներ | |
![]() |
Թոմ Գերելս (հոլ.՝ և անգլ.՝ Tom Gehrels, 1925 թ. փետրվարի 21-ին Նիդերլանդներում, Հարլեմերմեյրում, - 2011 թ. հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Թուսոն քաղաքում[7]), ամերիկյան աստղագետ, աստղագիտության և մոլորակագիտության պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (Թուսոն)։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերելսը առաջինը 50-ական թվականներին սկսեց օգտագործել աստերոիդների որոնման ֆոտոմետրիկ մեթոդը, ինչպես նաև հետազոտեց ալիքի երկարության կախումը աստղերի և մոլորակների բևեռականացումից, հրատարակելով իր հետազոտությունները «Աստղագիտական ամսագրում» (անգլ.՝ Astronomical Journal)։
Համատեղ Կոռնելիս վան Հաուտենի և Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի հետ հայտնաբերել է ավելին քան 4 հազար աստերոիդներ[8], ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։ Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց Շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։ Գերելսը նույնպես հայտնաբերել է մի շարք գիսաստղեր։
Նա է հանդիսացել գլխավոր գիտնական-ֆոտոբևեռացնողը Պիոներ-10-ի և Պիոներ-11-ի վրա տեղադրած ֆոտոբեևեռացուցիչի (անգլ.՝ Photopolarimeter) հետ աշխատանքներում։
Գերելսը գրել է մի շարք դասագրքեր տիեզերական հետազոտությունների թեմայով, հանդիսացել է Արիզոնայի համալսարանի թերթի առաջին 30 համարների գլխավոր խմբագիր։ Նա նույնպես սկսել է Սփեյսուոչ ծրագիրը և հանդիսացել է այս ծրագրի հիմնական հետազոտողը։
(1777) Գերելս աստերոիդը անվանվել է նրա պատվին[9]։
Գերելսի կողմից կատարված որոշ հայտնագոտծություններ՝ | |
---|---|
Աստերոիդներ։ | Գիսաստղեր։ |
(1979) Սախարով | 64P/Սվիֆթ-Գերելսի |
(2247) Հիրոշիմա | 78P/Գերելսի |
(4065) Մեյնել | 82P/Գերելսի |
(11184) Պոստմա | 90P/Գերելսի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.nationaalarchief.nl/onderzoeken/index/nt00464/140388b3-bd8b-0c1d-e063-6df0900abf33
- ↑ 4,0 4,1 Oorlogsbronnen
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://dps.aas.org/prizes/masursky
- ↑ Թոմ Գերելս (1925—2011)
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ IAU. «1777 Գերելս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Գերելս Արխիվացված 2013-07-02 Wayback Machine
- Սփեյսուոչ ծրագիր
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Գերելս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 2011 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հոլանդացի աստղագետներ
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Գիսաստղ հայտնաբերողներ