Քեթրին Բելլ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
catherinebell.com | |
Քեթրին Լիզա Բելլ (անգլ.՝ Catherine Lisa Bell,օգոստոսի 14, 1968, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր, հայտնի է դարձել «Ռազմա-իրավաբանական ծառայություն» (1996-2005) և «Բանակային կանայք» (2007-2013) հեռուստասերիալներում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրին Լիզա Բելլը ծնվել է Լոնդոնում, բուժքրոջ և ճարտարապետի ընտանիքում։ Նրա մայրը իրանուհի է, իսկ հայրը՝ շոտլանդացի, որի շնորհիվ Բելլը տիրապետում էր պարսկերենին և անգլերենին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլը իր կարիերան սկսել է Ճապոնիայում՝ որպես մոդել։ Ավելի ուշ նա դերասանական վարպետությունն ուսումնասիրել է Beverly Hills Playhouse-ում և միաժամանակ հեռուստաշոուում նկարահանվել ու գումար վաստակել է ուսման համար։ 1992-ին նա Իզաբելլա Ռոսելինիի կրկնակողն էր (դուբլյոր) «Մահը նրան սազում է» ֆիլմում, իսկ ավելի ուշ արդեն սկսել է ավելի նկատելի դերեր ստանալ կինոյում և հեռուստատեսությունում։
Բելլը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ռազմա-իրավաբանական ծառայություն» հեռուստասերիալում խաղացած գնդապետ Սարա Մաքքինզիի գլխավոր դերով, որտեղ նկարահանվել է 1996-2005թթ.: Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օտար ազգ. մարմին և հոգի», «Ամենակարող Բրյուսը» և այլն[1][2][2]։
2005 թվականին «Բերմուդյան եռանկյունի» մինի-սերիալում նկարահանվել է գլխավոր դերում, որի համար նրան առաջադրել է «Սատուրն» մրցանակի անվանակարգը։ Նա հայտնի է նաև որպես «Բարի կախարդ» (2008), «Բարի կախարդի այգին» (2009), «Բարի կախարդի նվերը» (2010), «Բարի կախարդի ընտանիքը» (2011) ընտանեկան հեռուստաֆիլմերի պրոդյուսեր և գլխավոր դերակատար։ 2007- 2013թթ. Բելլը «Բանակային կանայք» հեռուստասերիալում նկարահանվում է գլխավոր դերում, 2015 թվականից «Բարի կախարդ» սերիալի պրոյուսերն է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-2012 թվականներին Քեթրինն ամուսնացած է եղել իր նախկին ընթերակա Ադամ Բենսոնի հետ։ Նախկին ամուսնիններն ունեն 2 երեխա՝ աղջիկը՝ Ջեմմա Բենսոնը (ծնվ. 16.04.2003), և տղան՝ Ռոնան Բիսոնը։
Երիտասարդ տարիքում Քեթրինի մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ, սակայն նա հաղթահարել է հիվանդությունը։
Չնայած այն հանգամանքին, որ Բելլը դաստիարակվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու սկզբունքներով, ներկայումս նա ակտիվորեն սայենտոլոգիա է կիրառում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1993 | «Հարսնացուի մայրը» | Mother of the Bride | Չեստիտի | հեռուստաֆիլմ |
1994 | «Ֆորտունայի զինվորները» | Men of War | Գրեյ | |
1995 | «Օտար ազգ. մարմին եւ հոգի» | Alien Nation: Body and Soul | Կոպ | հեռուստաֆիլմ |
1997 | «Շտապ սուզում» | Crash Dive | Լիզա | |
1998 | «Սև ամպրոպ» | Black Thunder | Լիզա | |
1998 | «Տաքսի դեպի Կանադա» | Cab to Canada | Սենդի | հեռուստաֆիլմ |
1999 | «Անցյալի գողերը» | The Time Shifters | Էիզաբեթ | հեռուստաֆիլմ |
2003 | «Ամենակարող Բրյուսը» | Bruce Almighty | Սյուզան Օրտեգա | |
2007 | «Անցյալի լուռ ձայները» | Still Small Voices | Մայքլ Սամեր | հեռուստաֆիլմ |
2007 | «Իվան Ամենակարող» | Evan Almighty | Սյուզան Օրտեգա | |
2008 | «Բարի կախարդ» | The Good Witch | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2009 | «Բարի կախարդի այգին» | The Good Witch’s Garden | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2010 | «Բարի կախարդի նվերը» | The Good Witch’s Gift | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2011 | «Միայնակ հերոսուհին» | Last Man Standing | Էբբի | հեռուստաֆիլմ |
2011 | «Բարի կախարդի ընտանիքը» | The Good Witch’s Family | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2011 | «Բարի օր, մարդասպան» | Good Morning, Killer | Հատուկ գործակալ | հեռուստաֆիլմ |
2012 | «Բարի կախարդի կախարդանքը» | The Good Witch’s Charm | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2013 | «Բարի կախարդի բախտըը» | The Good Witch’s Destiny | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2014 | «Բարի կախարդի հրաշքը» | The Good Witch’s Wonder | Կասանդրա | հեռուստաֆիլմ |
2015 | «Ավազակ» | The Bandit Hound | Ջոաննա | |
2016 | «Ամեն ինչ նորովի» | The Do-Over | Ջոն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1991 | «Ճշմարիտ գույներ» | True Colors | Դոննա | 1 դրվագ |
1994 | «Ինչպես ֆիլմում» | Dream On | Քեյ | 1 դրվագ |
1995 | «Անառակ որդին» | Vanishing Son | Քեյթ | 2 դրվագ |
1995 | «Ընկերներ» | Friends | Ռոբին | 1 դրվագ |
1996 | «Թեժ գիծ» | Hot Line | Քեթ | 1 դրվագ |
1997 | Զարմանալի թափառաշրջիկ Հերակլես | Hercules: The Legendary Journeys | Սունես | 1 դրվագ |
2003 | «Մեռածների հարությունը» | Waking the Dead | Սեմ | 1 դրվագ |
1996-2005 | «Ռազմա-իրավաբանական ծառայություն» | JAG | Սառա | մշտական դեր 206 դրվագ |
2005 | «Բերմուդյան եռանկյունի» | The Triangle | Էմիլի | Мини-сериал |
2006 | «Սահմանը» | Threshold | Դաֆնա | 1 դրվագ |
2006 | «Օրենք և կարգ. հատուկ ստորաբաժանում» | Law & Order: Special Victims Unit | Նաոմի | 1 դրվագ |
2007-2013 | «Բանակային կանայք» | Army Wives | Դենիս | մշտական դեր 117 դրվագ |
2013 | «Քինգ և Մաքսվել» | King & Maxwell | Ջոան | 2 դրվագ |
2015 - 2021 | «Բարի կախարդ» | Good Witch | Կասանդրա | մշտական դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Knutzen, Eirik (2007 թ․ հունիսի 15). «TV Close-Up: Catherine Bel». Bend Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 2,0 2,1 "Catherine Bell now acting less, playing mom more". Iran Times International. 27 September 2013.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Բելլ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իրանական սերմամբ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ